Ծառատունկ Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում
Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն Պավել Քրտաշյանը ծառատունկ էր կազմակերպել Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում։
Ծառատունկին մասնակցել են սպորտային մարմնամարզության նորագույն պատմությունը կերտող մարզիչներն ու մարզիկները։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին մարզադպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել էր լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին:
Կարծիքներ