Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին՝ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորքերի մասշտաբային տեղաշարժի պատճառով։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի ելույթի տեքստում, փոխանցում է Korrespondent-ը։
Դիվանագետը հետ էր կանչվել մոտ 1 տարի առաջ՝ Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման պատճառով։
«Ես չեմ ուզում ապրիլի 9-ին՝ մեր անկախության ամրապնդման օրը ելույթս ավարտել առանց մեր ուկրաինացի բարեկամների ներկայիս պայքարի մասին հիշատակելու և նրանց զորակցություն հայտնելու։ Կարծում եմ, որ այսօր, ի նշան համերաշխության, անհրաժեշտ է անհապաղ Կիև վերադարձնել դեսպանին»,-հայտարարել է նախագահը։
Ավելի վաղ Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված հայտարարություն էր ընդունել նաև Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը։ Դիվանագետները վճռական աջակցություն էին հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Կարծիքներ