ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում արձանագրվել է 847 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում տարեկան ծրագրով 203 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 222 արտադրական նշանակության օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 162-ը (169 օբյեկտ), ևս 2 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։
Ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 45 օբյեկտ չի ստուգվել չգործելու, ժամանակավոր չգործելու և սնանկության պատճառով։ Իրականացվել է 130 վերստուգում:
Ըստ մարզերի 2021 թ․ հաշվետու ժամանակահատվածում կատարած ստուգումներն ու վերստուգումները ունեն հետևյալ պատկերը․ Երևան՝ 40 ստուգում և 13 վերստուգում, Արագածոտնի մարզ՝ 10 ստւգում և 7 վերստուգում, Արարատի մարզ՝ 23 ստուգում և 6 վերստուգում, Արմավիրի մարզ՝ 18 ստուգում և 21 վերստուգում, Լոռու մարզ՝ 12 ստուգում և 12 վերստուգում, Կոտայքի մարզ՝ 24 ստուգում և 28 վերստուգում, Շիրակի մարզ՝ 6 ստուգում և 11 վերստուգում, Վայոց ձորի մարզ՝ 6 ստուգում և 2 վերստուգում, Տավուշի մարզ՝ 12-ական ստուգում և 11 վերստուգում, Սյունիքի մարզ՝ 8 ստուգում և 13 վերստուգում և Գեղարքունիքի մարզ՝ 12 ստուգում և 6 վերստուգում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 847 խախտում, որից 383-ը՝ Երևանում:
Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 15 օբյեկտում բացահայտվել է 138 խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է մինչև 200 քառ. մ մակերեսով առևտրի և հասարակական սննդի 6 օբյեկտ, որոնցից մեկը՝ դիմում-բողոքով: Ստուգումների արդյունքում բացահայտվել է 5 խախտում։
200 քառ. մ և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 51 օբյեկտում բացահայտվել է 212 խախտում։ Մինչև 200 քառ. մ մակերեսով արտադրական կազմակերպությունների 2 օբյեկտում բացահայտվել է 4 խախտում։ Բենզալցակայանների 16 օբյեկտում բացահայտվել է 31 խախտում։
Բնակելի շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների 1 օբյեկտում բացահայտվել է 4 խախտում։ Ստուգվել է գազալցավորման կայանների 42 օբյեկտ։ Կառավարման հիմնարկների համար տնտեսվարող սուբյեկտների 9 օբյեկտում բացահայտվել է 34 խախտում:
Առաջին կիսամյակում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 135 կարգադրագիր, 36 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։
Վերստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է 62 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Տեսչական մարմնի կողմից հաշվառվել է ՀՀ-ում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 2898 հրդեհի դեպք։
Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 8, իսկ վնասվածքներ է ստացել 44 մարդ։ Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 316 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ:
ՏՄ աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 360 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 150-ը Երևանում և մասնակցել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ 10 համակարգի փորձարկման աշխատանքներին։
Կարծիքներ