Վրաստանում 55 տարեկանից բարձր անձինք նույնպես կկարողանան պատվաստվել
Վրաստանում այսուհետ կորոնավիրուսի դեմ կկարողանան պատվաստվել նաև 55 տարեկանից բարձր անձինք: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Սա պայմանավորված է նրանով, որ մեծ ակտիվություն և հետաքրքրություն է նկատվում պատվաստման հանդեպ 65 տարեկանից բարձր անձանց մոտ: Ինչպես նաև մեծ է պահանջարկը այն խմբերում, որը ներառում է 55-65 տարիքային խումբը»,- հայտարարել է Տիկարաձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվել է և պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Կարծիքներ