Ռոհանի. ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը մեկ ժամում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը մեկ ժամում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:
Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ՝ Ռոհանին հերքել է այն մեղադրանքները, որ ԱՄՆ-ին կպահանջվի երկու-երեք ամիս 2015-ին միջուկային գործարքի իր պարտավորությունները վերականգնելու համար: Նա հավելել է, որ իրենց պարտավորություններին ամերիկացիների վերադարձը եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կտեւի ընդամենը մեկ ժամ:
Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը լուրջ միջոցներ չի ձեռնարկել Իրանի դեմ պատժամիջոցներն ու ճնշումները վերացնելու ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերադառնալ գործարքին, հրաժարվել է չեղարկել իր նախորդի կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները եւ նույնիսկ պայմաններ է առաջադրել այդ գործարքին կրկին միանալու համար, որից Թրամփը դուրս էր եկել 2018 թվականին:
Կարծիքներ