Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները կարճատև զրույց են ունեցել Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները կարճատև զրույց են ունեցել Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց է  ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։

Արարատ Միրզոյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ, այդ թվում՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կշարունակենք խոսակցությունը այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում