Պուտինի օրակարգում Էրդողանի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում դեռևս չի նախատեսվում. Պեսկով

Պուտինի օրակարգում Էրդողանի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում դեռևս չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռևս չկա:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Էրդողանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման, հացահատիկի գործարքի և Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության հարցեր։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում հանդիպել Պուտինի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում