Փոխվարչապետի պաշտոնի մասին որևէ խոսակցություն չի եղել, Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից. վարչապետ
«Կարեն Կարապետյանը եկել է և խոսել Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում»:
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվել հեղափոխության ժամանակ։
Շարունակելով վարչապետը նշել է, որ ինքը կտրուկ պատասխանել է՝ բացառվում է։
«Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել: Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել, ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ:
Ես դեսպանների հետ էլ հանդիպում եմ արել հեղափոխության ժամանակ, նրանք ասել են՝ կարող ենք աջակցել, ես ասել եմ՝ դա ինձ համար անընդունելի է»,- ասել է նա:


Կարծիքներ