Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 19,7 միլիարդ ԱՄՆ դոլար
Ըստ Վրաստանի Ազգային բանկի,երկրի ընդհանուր արտաքին պարտքը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 19,7 միլիարդ ԱՄՆ դոլար (64,7 միլիարդ լարի), ինչը վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 120,4 տոկոսն է:
2020 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 781,5 միլիոն դոլարով:
Փոխարժեքի կուրսի փոփոխությամբ, ինչպես նաև գների աճի և այլ հանգամանքներով պայմանավորված, դրանք ավելացել են ևս մոտ 200 մլն դոլարով:
Ազգային բանկի տվյալներով, պետական արտաքին պարտքը կազմել է 8,9 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 54,6 տոկոսը, որից պետական հատվածի պարտքը 6,8 միլիարդ դոլար է:
Կարծիքներ