ԼՂ-ից տեղահանվածներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե ԼՂ որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանվածները։
Ըստ նրա՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են Ստեփանակերտից, 15 հազարից ավելին՝ Մարտունու շրջանից, 13 հազարից ավելին՝ Մարտակերտի շրջանից, 10 հազարից ավելին՝ Ասկերանի շրջանից:
Անդրադառնալով անձնագիր չունեցող կամ այն կորցրած քաղաքացիների խնդրին, Ղազարյանը նշել է, թե նրանք պետք է մոտենան անձնագրային ծառայություններ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում, որպեսզի դրանք վերականգնելու գործընթաց սկսվի:
«Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ամբողջությամբ անցել էինք արդեն անձնագրային ծառայություններում օնլայն հերթագրման համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»,- նշել է Արմեն Ղազարյանը:
Կարծիքներ