Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և նրանց աշխատանք առաջարկող գործատուների

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և նրանց աշխատանք առաջարկող գործատուների

ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Այդ մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում, և կառաջարկվի համապատասխան աշխատանք:   

Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման նպատակով, կարող են ներկայացնել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքները տվյալ հարթակում (հղում՝ https://workforall.am/) կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում