Թուրքիան հերքում է Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը
Թուրքիայի կողմից Հունաստանի սահման տանկեր ուղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան տանկեր է ուղարկում հարավարևելյան Հաթայ նահանգից դեպի Հունաստանին սահմանակից Էդիրնե:
Թուրքական աղբյուրը պնդում է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, պարզապես զորավարժություններ են տեղի ունեցել, որոնց շրջանակներում որոշակի ռազմական տեխնիկայի տեղաշարժ է տեղի ունեցել:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:
Կարծիքներ