Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոտնակից կատարված գողության դեպքը
Հուլիսի 21-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկի դռան կախովի փականը եւ գողացել 12 անվադող, 4 անվահեց եւ հեծանիվ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։
Գողությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության եւ Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Արշակունյաց պողոտայում հյատնաբերվել եւ, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա մի տղամարդ։
Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ