Բայդեն. ԱՄՆ զինուժը ոչ մի դեպքում չի ուղարկվի Ուկրաինա
ԱՄՆ զինուժը ոչ մի դեպքում չի ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում, որից մի հատված հինգշաբթի հրապարակել է NBC հեռուստաալիքը։
Հաղորդավարի այն հարցին, թե ինչ սցենար կարող է ստիպել Սպիտակ տան ղեկավարին ԱՄՆ զորքեր ուղարկել Ուկրաինայից ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու համար, Բայդենը պատասխանել է, որ «նման սցենար չկա», և հավելել է, որ «եթե ամերիկացիները և Ռուսաստանը սկսեն կրակել միմյանց դա կնշանակի համաշխարհային պատերազմ»:
Բայդենը Ուկրաինայի ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը։
«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան հիմա»,- ասել է նա։
Կարծիքներ