ԱՄՆ-ում ջերմաստիճանային ռեկորդը թարմացրել է ևս 21 քաղաք

ԱՄՆ-ում ջերմաստիճանային ռեկորդը թարմացրել է ևս 21 քաղաք

Դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենացուրտ փետրվարի 16-ն է գրանցվել ամերիկյան 21 քաղաքներում։ Այս մասին են վկայում ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության տվյալները։

Լինքոլն և Հասթինգս քաղաքներում ջերմաստիճանի սնդիկի սյունն իջել է -35 և -34 աստիճանի։ Նոր Օռլեանում ջերմաստիճանը կազմել է -3․8 աստիճան։

Ընդհանուր առմամբ ռեկորդային ցածր ջերմաստիճաններ են գրանցվել 11 նահանգներում՝ Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի, Օկլահոմա, Տեխաս, Թեննեսի, Արկանզաս, Ալաբամա, Միսսիսիպի և Լուիզիանա։

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, երկուշաբթի ջերմաստիճանային ռեկորդները թարմացրել էին ամերիկյան 24 քաղաքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում