Բահրեյնը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի գրանցումը

Բահրեյնը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի գրանցումը

Բահրեյնի բժշկական կարգավորիչը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցումը, որը ստեղծվել է Sinopharm չինական ընկերության կողմից, հաղորդում է Բահրեյնի BNA գործակալությունը:

Առկա տեղեկություններով՝ Առողջապահության կարգավորման ազգային վարչությունը հաստատել է նոր կորոնավիրուսի դեմ Sinopharm-ի պատվաստանյութը, որը ցույց է տվել 86 տոկոսանոց արդյունավետություն:

Նշվում է, որ Բահրեյնը մասնակցել է Sinopharm-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: Նոյեմբերին թագավորության իշխանությունները հաստատել են դրա օգտագործումը մարդկանց պատվաստելու համար, որոնք սերտորեն աշխատում են կորոնավիրուսով վարակվածների հետ:

Ավելի վաղ Բահրեյնի իշխանությունները նաեւ արտահերթ թույլտվություն էին տվել երկրում Pfizer ամերիկյան եւ BioNTech գերմանական ընկերության ստեղծած պատվաստանյութի օգտագործման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բահրեյնի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում թագավորությունում 1592 մարդ է բուժվում կորոնավիրուսից, 87 025 մարդ արդեն առողջացել է, 348 պացիենտ՝ մահացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում