Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

Ալեն Սիմոնյանը հիվանդանոցում այցելել է երգիչ Հայկոյին

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է:

Այս մասին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր: