Հարուցվել է քրգործ՝ «Պռոշյանի գինու գործարան»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ՝ «Պռոշյանի գինու գործարան»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն :

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ:

Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող :

Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում