Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ․ հարցը կառավարության նիստի օրակարգում է
Հայաստանի կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում է Դավիթ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթի հետ միասին քվեարկության կդրվի նաև Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։
Հունվարի 5-ին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվել էր Էդվարդ Հովհաննիսյանը։
Կարծիքներ