ՌԴ ԱԳՆ-ի հեգնական պատասխանը Պենտագոնին
ՌԴ արտգործնախարարությունը հեգնական պատասխան է տվել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, որը հայտարարություն էր արել Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Քիրբին ասել էր, որ «լիովին անհասկանալի է, թե ինչ են այնտեղ անում ռուսները»։
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր Telegram-ալիքում գրել էր հետևյալը.
«Մեզ համար վաղուց լիովին հասկանալի է, որ ձեզ համար շատ բաներ են անհասկանալի։ Վազեք-հասեք»։
Ավելի վաղ Վաշինգտոնն Ուկրաինայի սահմանների մոտ և Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժն անվանել էր «ռուսական ագրեսիա» և Ռուսաստանին կոչ էր արել բացատրել այդ տեղաշարժերը։ Ըստ ՌԴ ԱԳ փոխնախարար Սեյգեր Ռյաբկովի՝ ամերիկյան կողմին պարզաբանումներ են տրվել անցյալ շաբաթ։
Կարծիքներ