Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը

Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակը: ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի 101 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակում ընդգրկված են, մասնավորապես, Լևոն Զուրաբյանը, Ինեսսա Գաբայանը, Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գևորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Տաթևիկ Զորյանը և Տիգրան Պասկևիչյանը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախընտրական ցուցակների ներկայացման վերջին օրը մայիսի 26-ին էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում