Հնդկաստանում հինգ մարդ Է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով. Zee TV
Հնդկաստանում առնվազն հինգ մարդ Է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով, որը մոլեգնել Է Օդիշա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներում: Այդ մասին հաղորդել Է Zee TV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, մի քանի մարդ զոհվել Է ծառերի տապալվելու հետեւանքով, տարեց մի կին մահացել Է նրա տան փլվելու պատճառով: Հեռուստաալիքը նշում Է, որ դրանք վերջնական տվյալները չեն:
Փոթորկի ամենաուժեղ հարվածը բաժին Է ընկել Օդիշա նահանգին, որտեղ չորսմետրանոց ալիքները եւ հորդառատ անձրեւները ջրածածկ են արել 128 գյուղ եւ ավերել բազմաթիվ ճանապարհներ, իսկ քամին, որը հասնում Էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ Է արել բազմաթիվ ծառեր:
Նահանգի գլխավոր նախարար Նավին Պանթնայիքը հայտարարել Է, որ այդ գյուղերի բնակիչները կապահովվեն սնունդով ու ջրով եւ հանձնարարել Է՝ որքան կարելի Է արագորեն վերականգնել հիմնական ճանապարհները եւ տուժած շրջաններում վերականգնել Էլեկտրամատակարարումը:
Հարեւան Արեւմտյան Բենգալիայի նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բաներջին հայտարարել Է, որ ցիկլոնից տուժել Է շուրջ 100 հազար մարդ, որոնց տները քանդվել են, իսկ դաշտերը՝ ջրածածկ եղել, ավելի քան 1,5 մլն մարդ տարհանվել Է եւ տեղավորվել ապաստարաններում: «Գյուղատնտեսությանը զգալի վնաս Է հասցրել աղի ջուրը:
Սահմանակից հատվածները, ինչպիսիք են ձկնորսությունը եւ այգեգործությունը, վնաս Է հասցվել, մենք կկարողանանք ամբողջական իրադրությունը գնահատել 72 ժամվա ընթացքում»,-ասել Է նա մամուլի ասուլիսում: Ինչպես հաղորդում Է Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը, «Յաաս» ցիկլոնը թուլացել Է մինչեւ «խորը դեպրեսիա», որը կշարժվի դեպի Հնդկաստանի խորքը եւ կթուլանա առաջիկա 12 ժամում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ