Փարաքարի նախկին ղեկավարին պատկանող խոզաբուծարանի պատճառով գարշահոտություն, հակասանիտարական վիճակ է ստեղծվել

Փարաքարի նախկին ղեկավարին պատկանող խոզաբուծարանի պատճառով գարշահոտություն, հակասանիտարական վիճակ է ստեղծվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Փարաքար բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցի 19 հասցեում գործող, իբրև թե խոզաբուծարան համարվող ֆերմայի  տերերի ապօրինությունների մասին:

Բնակիչները նշել են, որ տերերն իրենց թափոնները լցնելու պատճառով մի ամբողջ բնակավայրում տարածում են գարշահոտություն: 

Երեկ՝ հունիսի 20-ին, նշված խոզաբուծարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր  պահանջել են որպեսզի խոզաբուծարանից դուրս եկող կեղտաջրերի արտահոսքը դադարեցվի:  Բնակինչեը նշել են, որ ամռան այս օրերին հնարավոր չէ անգամ դուռ ու պատուհան բացել՝ տարածվող գարշահոտության պատճառով:

Նշված վայր են ժամանել ոստիկանության, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ոչ միայն ականատես են եղել այդ հակասանիտարական վիճակին, այլև իրենք տուժել տարածված սաստիկ գարշաահոտությունից:

Կայքի տեղեկություններով՝ նշված խոզաբուծարանը Փարաքարի նախկին գյուղապետինն է, սակայն գրանցված է իր ազգականի անունով:

Խոզաբուծարանի կեղտն ու կենդանիների փորոտիքները լցվելով ողողում են մի ահռելի տարածք, իսկ գիշերային ժամերին նշված վայրով անցնելը էլ ավելի վտանգավոր է, քանի որ խոզաբուծարանի հոտից և թափված փորոտիքների հոտից հայտնվել են մեծաթիվ թափառող շներ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում