Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք

Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանի ափին ավազի հանքի հետ կապված հրապարակման կապակցությամբ:

«Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․

Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։

Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։

Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում