Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 147 միլիոնը. ТАСС

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 147 միլիոնը. ТАСС

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 657 510 նոր դեպք է գրանցվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հաղորդվում է, որո վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 152 մարդ է մահացել:

Այդպիսով, ըստ ԱՀԿ-ի ամփոփ տվյալների, համավարակի սկզբից ի վեր ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման 147 539 302 դեպք է գրանցվել, մահացել է 3 116 444 վարակակիր:

Վարակման դեպքերի ավելի քան 51%-ը բաժին է ընկնում Հարավարևելյան Ասիային (337 235), երկրորդը՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին (132 244) և երրորդը՝ Եվրոպային (118 068):

Վարակման ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են Միացյալ Նահանգներում (31 742 914), ապա՝ Հնդկաստանում (17 636 307) և Բրազիլիայում (14 340 787):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում