Կարմիր ծովում կարող Էին հարձակվել սաուդյան նավթատար լցանավի վրա

Կարմիր ծովում կարող Էին հարձակվել սաուդյան նավթատար լցանավի վրա

Սաուդյան NCC DAMMAM նավթատար լցանավը կարող Էր հարձակման ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ, որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի արեւմուտքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել Է Dryad Global պորտալը:

«Մենք չհաստատված հաղորդումներ ենք ստանում, որ նավը, հնարավոր Է NCC DAMMAM-ը, հարձակման Է ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ»,- ասված Է Twitter-ում պորտալի Էջում: Պորտալի տվյալների համաձայն NCC DAMMAM-ը նավթատար լցանավ Է, որը նավարկում Է Սաուդյան Արաբիեայի դրոշի ներքո: Reuters գործակալությունը նշում Է, որ սաուդյան իշխանություններից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել:

Միացյալ Թագավորության ծովային առեւտրական կազմակերպությունը (UKMTO) ուսումնասիրում Է հարձակման մասին՝ իր ստացած հաղորդումները: «UKMTO-ին հայտնի են միջադեպի մասին հաղոդրումները, որոնք տեղի են ունեցել (…) 2021 թվականի ապրիլի 27-ին համաշխարային համակարգված ժամանակով 06:30-ին (Երեւանի ժամանակով 10:30-ին) Յանբուից երկու ծովային մղոն հեռավորության վրա: Կատարվում Է հետաքննություն»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում