Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնել
Եվրահանձնաժողովն առաջարկել է Կիևին հատկացնել մակրոֆինանսական օգնության առաջին տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Եվրամիության գործադիր մարմնի մամուլի ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ դա կլինի Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական աջակցության արտակարգ ծրագրի առաջին մասը՝ 9 մլրդ եվրո ընդհանուր գումարով։
«Այսօրվա առաջարկը ԵՄ-ի և միջազգային հանրության ջանքերի մի մասն է՝ օգնելու Ուկրաինային բավարարել իր հրատապ ֆինանսական կարիքները»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ