Գերմանիան պատրաստ Է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությանը. կանցլեր Օլաֆ Շոլց
Գերմանիան պատրաստ Է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց դա չպետք Է հասկանալ որպես Բեռլինի միակողմանի նոր «արեւելյան քաղաքականություն»: Այդ մասին հայտարարել Է կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք «…» պետք Է պատրաստ լինենք ավելի հաճախ փորձեր անել փոխըմբռնման հասնելու համար, կասեցնելու Էսկալացման պարուրակը, ինչպես դա ժամանակավորապես հաջողվել Է «նորմանդական գործընթացի» օգնությամբ»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը նշել Է, որ ԵՄ-ում կարող Է լինել միայն ընդհանուր «արեւելյան քաղաքականություն»՝ հիմնված եվրոպական իրավունքի եւ աշխարհակարգի սկզբունքների վրա, որոնց կատարման պարտավորություններն ստանձնել Է Մոսկվան: Գերմանիայի կանցլերը նմանօրինակ միասնական մոտեցում Է ազդարարել նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանին ստեղծված իրադրության գնահատման հարցում:
«Մենք այդ կապակցությամբ ինտենսիվ կոնսուլտացիաներ կանցկացնենք ԵՄ-ի գագաթնաժողովում եւ «Արեւելյան գործընկերության» այսօրվա գագաթնաժողովում: «…» Տարածքային ամբողջականության խախտման ցանկացած խախտում կունենա բարձր գին, եւ մենք այստեղ միաբերան կխոսենք մեր եվրոպացի գործընկերների ու անդրատլանտյան դաշնակիցների հետ»,-հայտարարել Է Շոլցը:
Վերջին ժամանակներս Կիեւում եւ Արեւմուտքում մեղադրանքների ալիք Է բարձրացել այն հարցում, որ Ռուսաստանը ներխուժում Է պատրաստում Ուկրաինայի տարածք: Մոսկվան քանիցս հերքել Է այդ հայտարարությունները, ընդգծելով, որ ոչ ոքի չի սպառնում, իսկ զորքերի տեղաշարժվելը ռուսաստանյան տարածքով ոչ ոքի չպետք Է անհանգստացնի: Ինչպես նշել են Կրեմլում, նմանօրինակ թշնամական ելույթները որպես պատրվակ օգտագործվում են Ռուսաստանի սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա եւ ուժեր տեղակայելու համար: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել Է, որ պատրաստ Է արեւմտյան երկրների հետ երկխոսության եւ համագործակցության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ