Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի՝ հեղեղումներից տուժած համայնքներում
Հայաստանի կառավարությունը որոշել է աղետի գոտի հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն համայնքներում, որոնք տուժել են հեղեղումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Կառավարության որոշմանը կից հավելվածում սահմանվել են նաև այն համայնքները, որտեղ աղետի գոտի է հայտարարվել։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Կարծիքներ