«Ինչ ես տոչկել վրես». Վազգեն Գալստանյանը փորձում էր սադրել Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց ակցիա իրականացնող Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փորձում էր սադրել տեղում հասարակական կարգը պահպանող ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցներին։
Վերջինս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին փորձում էր մեղադրել իրենց վրա ծիծաղելու մեջ․ «Խնդում ես, պարոն Խուդինյան, խնդալուդ ժամանակն էլ կգա»։
Խուդինյանը իր հերթին պարզաբանեց իրավիճակը․ «Ես այլ մարդու հետ անձնապես բան եմ խոսում, ի՞նչ ես տոչկել իմ վրա»։
Ի պատասխան Գալստանյանն էլ Խուդինյանին ասաց, թե իրենց ժամն էլ կգա, ոստիկանության ծառայողների ներկայությունը ՔԿ տարածքում որակելով անիմաստ։
Կարծիքներ