«Ինչո՞ւ եք խմած եկել». Գալստանյանը՝ Գևորգ Պետրոսյանին
Ինչպես հայտնի է, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման մասնակիցները Քննչական կոմիտեի շենքի դիմաց ակցիա են իրականացնում։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ակցիայի մասնակից Գևորգ Պետրոսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանին մեղադրեց ոստիկանության զորքերի մասին օրենքի խախտման համար:
«Դուք շատ փոքր եք։ Քննչական օրենսգրքի հոդվածը ուղղակի պատասխանատվություն է նախատեսում կարգավիճակը պետական շահերին հակառակ օգտագործելու համար»,- ասաց նա:
Ղազարյանը, ի պատասխան Պետրոսյանի, նկատեց՝ ոստիկանության զորքերի գործողությունները համապատասխանում են օրենքին։ Վերջինս Պետրոսյանի ցուցաբերած վարքագիծը կասկածի տակ դրեց։ Տեղում ներկա ոստիկանության պաշտոնյաններից մեկն էլ ասաց՝ «Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ է», Ղազարյանն էլ արձագանքեց Պետրոսյանին․ «Դո՞ւք եք մեծ, շատ սխալ կարծիք ունեք Ձեր մասին։ Մասնագետ է, կասկածներ ունի։ Վիրավորում եք ոստիկաններին»։
Գալստանյանն էլ Գևորգ Պետրոսյանից փորձեց ճշտել, թե վերջինս իսկապե՞ս ալկոհոլի ազդեցության տակ է․ «Դուք խմա՞ծ եք, պարոն Պետրոսյան, ինչո՞ւ եք խմած եկել»։ Պետրոսյանն էլ իր հերթին ոստիկաններին մեղադրեց թմրանյութ օգտագործելու համար․ «Ես էլ ասում եմ՝ դուք էլ ուռած եք»։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը շեշտեց, որ ոստիկանության ծառայողները չեն կարող այլ բանի համար կասկածվել։
Կարծիքներ