Նոր կարգավորմամբ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:
Կարծիքներ