Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է շուրջ 50 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է շուրջ 50 չվերթ

Մոտ 48 չվերթ չեղարկվել և հետաձգվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում:

Ընդ որում՝ և՛ ժամանման և մեկնելու համար, ինչը երևում է մայրաքաղաքի օդանավակայանների առցանց ցուցատախտակի տվյալներում։

Ժամը 08:15-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 19 չվերթ, 3-ը՝ չեղարկվել։ Վնուկովոյում 12 չվերթ է հետաձգվել, Շերեմետևոյում՝ 9 չվերթ հետաձվել է, 2-ը՝ չեղարկվել, Ժուկովսկիում՝ 3 չվերթ հետաձգվել։

Օդանավակայաններում սովորական են մինչև երկու ժամ ուշացումները: Այսպիսով, օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չարտերային և կանոնավոր չվերթների ուշացումների վիճակագրական տվյալները հաշվարկելիս հաշվի չի առնում երկու ժամից պակաս ուշացումները։ Ավելին, Մոսկվայի բոլոր օդանավակայանները բոլոր եղանակների համար նախատեսված են, ուստի չվացուցակի փոփոխությունները սովորաբար աննշան են:

Ավելի վաղ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը ՏԱՍՍ-ին ասել էր, որ մոսկվացիներին սպասվում է ամենաառատ ձյունը, որը տեղի է ունենում 40 տարին մեկ անգամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում