ՀՊԼ 24-րդ տուր. «Լեռնային Արցախ» - «Փյունիկ»`0:6

ՀՊԼ 24-րդ տուր. «Լեռնային Արցախ» - «Փյունիկ»`0:6

ՀՊԼ 24-րդ տուրում «Լեռնային Արցախն» ընդունել էր «Փյունիկին» և 6 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, գրում է armsport.am-ը։

Երևանյան թիմը 3 գնդակ խփեց առաջին կեսում, 3-ը՝ երկրորդ: Երկու 11-մետրանոց անվրեպ իրացրին Էդգար Մալաքյանն ու Հովհաննես Հարությունյան: Մեկական անգամ էլ աչքի ընկան Դեսիրեն, Օտուբանջոն, Դաշյանը և Կովալենկոն:

Այս խաղից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 49 միավորով՝ 3-րդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում