Թուրքիայի և Իրանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և Իրանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, որոնք հիմնված են «խորը պատմության» վրա, կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում։

Թուրքական պետության ղեկավարը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում