Թուրքիայի լեռնադահուկային կենտրոնի ծածկը փլուզվել է․ կան տուժածներ
Անթալիայի Սակլիքենթ լեռնադահուկային կենտրոնում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզվել է զբոսաշրջային օբյեկտներից մեկի հովանոց-ծածկը, տուժել է 8 մարդ։ Փլատակների և ձյան տակ են մնացել կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Տուժածներն ուղղաթիռով հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ձյունն ավելի քան 5000 ճանապարհ է արգելափակել։
Կարծիքներ