Նաիրա Հովսեփյանը ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց տիկին Նաիրա Հովսեփյանը։
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր էական կարգապահական խախտման հիմքով Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունիսի 23-ին հրապարակելով որոշումը՝ հայտնեց, որ այն կայացվել է հունիսի 16-ին: Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել էին Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել էր ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի առնչությամբ։
Կարծիքներ