Ռուսաստանցին գորգերով է պատել իր «Ժիգուլին»
Oddity Central-ը ներկայացրել է Ռուսաստանի բնակիչ Գեորգի Մակարովի «Լադա» մակնիշի ավտոմեքենան, որը սեփականատերը պատել է կարպետներով:
ՌԴ քաղաքացին VAZ 27011 մակնիշի մեքենան գրավում է բոլորի ուշադրությունն իր արտասովոր արտաքինով: Մակարովը, որը Մոսկվայի ավտոմեքենայի և տեխնոլոգիաների համալսարանի ուսանող է, ցանկացել է մատչելի մեքենա ձեռք բերել, սակայն որը կառանձնանա մնացած մեքենաներից:
Գեորգիի առաջին մեքենան 1981 թվականի արտադրության «Ժիգուլին» է եղել, որն ամբողջովին ձևափոխել էր հոր հետ միասին ընտանեկան արհեստանոցում:
Կարծիքներ