Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդ

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդ

Արցախում մարտի 5-ին կատարված 35 թեստավորման արդյունքում ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։Այս մասին Տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395 դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում