Վրաստանում անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում. ՆԳՆ

Վրաստանում անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում. ՆԳՆ

«Անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է, որոշվել է անժամկետ ազատազրկում»,- այս մասին ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ասել է Վրաստանի խորհրդարանում՝ «նախարարական ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ:

«Նախարարության նախաձեռնությամբ ընդունվեց նոր օրենք` սեռական հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ: Անչափահասի բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում: Նաև այս հանցագործությունը կանխելու համար ստեղծվել են բռնաբարողներին հսկելու մեխանիզմներ », – ասել է Գոմելաուրին:

Նոր օրենքը մշակվել է սեռական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում: Նման հանցագործությունների կանխարգելման նպատակով բռնարարների մոնիթորինգի մեխանիզմ է մշակվել: Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնության դեպքերի կանխման նպատակով էլեկտրոնային մոնիթորինգ է ներդրվել, ինչը պետք է ապահովի անվտանգության ապահովման երաշխիք:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում