Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ

Օգոստոսի 8-ին` ժամը 21:45-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանա¬պարհի 37-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1958 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները վարորդ Հ. Հ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն, վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1953 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում