Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հայտարարությունները. Զախարովան՝ հայերի ԼՂ վերադարձի կոչերի մասին
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հայտարարությունները՝ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների վերաբերյալ։
Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով:
Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։
Ինձ թվում է, որ պետք է հիմնվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի այդ պաշտոնական և ռուսական կողմի համապատասխան հայտարարությունների վրա»,- եզրափակել է Զախարովան։
Կարծիքներ