Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները 15 րոպե ընդմիջումից հետո շարունակում են հանդիպումը

Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները 15 րոպե ընդմիջումից հետո շարունակում են հանդիպումը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 15 րոպե ընդմիջումից հետո շարունակել են իրենց հանդիպումը տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը ։

Հանդիպման առաջին կեսը տևեց մոտ 1 ժամ 56 րոպե։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ինչպես հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու առաջնորդների առցանց հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով 08:46-ին: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ այն կտևի մի քանի ժամ։

Սա երկու առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախկինում նրանք փոխանակվել են հաղորդագրություններով և հեռախոսազանգերով։ Բայդենի և Սի Ցզինպինի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում