Մեխիկոյի արևմուտքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի
Նոյեմբերի 13-ին Մեքսիկայի արևմտյան մայրաքաղաքում գազի պայթյունի հետևանքով ծանր այրվածքներ ստացած տղամարդը մահացել է հիվանդանոցում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքային կառավարության ղեկավար Կլաուդիա Շայնբաումը։ Այսպիսով, արտակարգ պատահարի զոհերի ընդհանուր թիվը հասել է երկուսի։
Գազի պայթյունից ամբողջությամբ ավերվել են երկու փոքր բնակելի շենքեր, վնասվել են դրանց կից մի քանի շենքեր, տուժել է ավելի քան 10 մարդ։ Ողբերգության պատճառ է դարձել գազի արտահոսքը։
Իշխանությունները շարունակում են գնահատել գույքային վնասը։ Բնակելի շենքերի վերականգնման նախագիծը նախատեսվում է ներկայացնել հաջորդ շաբաթվա սկզբին։
Կարծիքներ