Իսպանիան ստեղծում է այն մարդկանց ռեեստրը, ովքեր հրաժարվում են COVID-19-ի դեմ պատվաստումներից
Իսպանիան ստեղծում է այն մարդկանց ռեեստրը, ովքեր հրաժարվում են COVID-19-ի դեմ պատվաստումներից եւ այն կտրամադրի Եվրամիության մյուս անդամ-երկրներին: Այդ մասին La Sexta հեռուստաալիքին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան:
Իսպանիան կորոնավիրուսից ավելի քան 50 000 մահվան դեպքերով դարձել է եվրոպական չորրորդ երկիրը՝ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից հետո: Հաստատվել է մոտ 1,9 միլիոն դեպք:
Նախարարը նշել է, որ պատվաստումն անվճար է եւ կամավոր: Պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ տվյալները չեն հրապարակվի, «եւ դա կարվի տվյալների պաշտպանության նկատմամբ առավելագույն հարգանքով»,- հավելել է նա:
Կարծիքներ