Ալիևը նմանվում է դրամաշնորհ ստացած ու ձախողած «գրդոնչու». «Փաստ»

Ալիևը նմանվում է դրամաշնորհ ստացած ու ձախողած «գրդոնչու». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Ալիևը տեղեկատվական բլոկադայի է ենթարկել իր ժողովրդին, գաղտնիք չէ: Ընդ որում, այդպես է ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես: Սակայն կեղծիքների, ակնհայտ ապատեղեկատվության տարածման առումով այս օրերին թշնամական պետության ղեկավարն ու իր կլանը նորանոր «բարձունքներ» են նվաճում, որպես կանոն՝ մարազմատիկ ու անհեթեթ «հիմնավորումներով»: Խոսքը հատկապես վերաբերում է ադրբեջանական բանակի իբր հաջողություններին, այն դեպքում, երբ հազարավոր զոհեր ունեն, երբ կործանիչ հակահարվածներ են ստանում, երբ զենքի, զրահատեխնիկայի ահռելի կորուստներ ունեն: Փորձագետների տպավորությամբ, բացի սեփական ժողովրդին խաբելուց, այստեղ կարող է երկու այլ պատճառ լինել:

Պատճառ մեկ՝ Ալիևը այլևս չի տիրապետում իրավիճակին, և իրեն էլ զեկուցում են՝ ինչ ուզում են և ինչ ձեռնտու է: Պատճառ երկու՝ Ադրբեջանի սուլթանը նմանվել է դրամաշնորհ ստացած մեկի, որը դրամաշնորհ ստանալու համար դիմելիս գիտեր, որ ստանձնած պարտավորությունները չի կատարելու, բայց սարեր էր խոստանում, իսկ ստանալուց հետո ամբողջը ձախողել է: Սակայն որպեսզի դրամաշնորհ տվողին, այս դեպքում՝ Թուրքիային, ցույց տա, թե ինչ-որ բան արել է, սկսում է «գրդոն» անել և տեղեկատվական ճոխ «փաթեթավորումով» ներկայացնել: Սակայն, որպես կանոն, «գրդոնչիների» սուտը արագ էլ բացահատվում է: Այնպես որ, եթե նույնիսկ այս ամբողջ «շիլան» եփած Թուրքիային պատասխան չտա, իր սեփական ժողովրդին, ի վերջո, պատասխան տալու է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում