Մրցակցի ուժեղ և խոցելի տեղերն արդեն բացահայտել ենք. Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Ալաշկերտ»-«Կայրաթ» հանդիպման մասին
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» այսօր կընդունի ղազախական «Կայրաթին»: Հիշեցնենք՝ առաջին խաղը Ղազախստանում ավարտվել է 0-0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելություն տվող կանոնն այլևս չի գործում:
Նախախաղային ասուլիսին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հետևյալն է ասել.
«Մրցակցի ուժեղ և խոցելի տեղերն արդեն բացահայտել ենք, նաև՝ առաջին խաղի շնորհիվ: Մրցակցի կազմում առաջին խաղում առաջատարների կորուստներ կային: Հիմա նրանցից մի քանիսը ժամանել են Երևան, բայց դժվար է ասել՝ կխաղա՞ն, թե՞ ոչ: Առաջին խաղում լավ խաղացինք, բայց մրցակցի գործոնն էլ կա: Միգուցե, «Կայրաթը» ամբողջ ուժով չխաղաց, սակայն մենք ավելիին էինք պատրաստ»:
«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կապահովի տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու կմրցի Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսի» հետ, իսկ պարտության դեպքում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Լինֆիլդ»-Ֆոլա Էշ» զույգի հաղթողի հետ:
Կարծիքներ