ՔՊ-ն աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին
«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին:
Հերիքնազ Տիգրանյանի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, աշխատանքը, արհեստակցական միությունները, սոցիալական ապահովությունը, հաշմանդամության հիմնահարցերը, ժողովրդավարությունը և դրանց հետ կապված օրենսդրական նախագծերը:
«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը չի սահմանափակվելու միայն նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, այլ կլինեն նաև համապատասխան ոլորտի և ազդագիր համայնքների շահագրգիռ քննարկումներ: Աշխատանքները կկազմակերպվեն հանձնաժողովի շատ ավելի ներառական, որպեսզի նախագծերը սկզբնական կամ մշակման փուլում անցնեն կարգավորման այն հաշվառմամբ, որ հետագայում ազդագիր համայնքը կարողանա ճիշտ գնահատել հիշյալ նախագծերի դրական ազդեցությունը և ակնհայտ լինի կյանքի որակի փոփոխությունը»,- ասաց Տիգրանյանը:
Կարծիքներ