Արցախի ԳԱԱ հիմնադրամը պատրաստ է մատչելի արժեքով տրամադրել պահեստներում առկա սննդային հաճարի պաշարները

Արցախի ԳԱԱ հիմնադրամը պատրաստ է մատչելի արժեքով տրամադրել պահեստներում առկա սննդային հաճարի պաշարները

Ի գիտություն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է , որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ:

Այն հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:

Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով: Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում