Արմավիրում խանութի տանիքը քամուց պոկվել և փակել է ճանապարհը

Արմավիրում խանութի տանիքը քամուց պոկվել և փակել է ճանապարհը

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում